Ընդունման օրվանից ՀՀ սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը. Գեղամյան
«Ընդունման օրվանից Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը»,- նշում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Ըստ նրա, թե՛ 1990-ականներին, թե՛ 2000-ականներին տարբեր առիթներով ու գերազանցապես ոչ պաշտոնական մակարդակում թուրքական կողմն անդրադառնում էր Հայաստանի Սահմանադրությանը։
«2020 թվականից հետո արդեն պաշտոնապես Թուրքիան Ադրբեջանի բերանով պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, քանի որ տեսավ հնարավորություն։
Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։
ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։
Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն
- Սահմանադրության փոփոխության պահանջը, լինելու է Փաշինյանի ներքին սպառման համար ներկայացվող «հաղթանակ». Մամիջանյան
- Այս իշխանությունները պատրաստ են սահմանի 1/3-րդը սահմանագծեն այնպես, ինչպես Վրաստանն է ուզում․ Միքայելյան
- Իշխանությունների կողմից Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու օրակարգն առաջ բերելու իրական նպատակը Սահմանադրական հանրաքվեն է.Հայտարարություն
- Փաշինյան. Մենք Սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք դեռևս 2018 թվականից հետո
- ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան