Երբ մեծն սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. ՀՀ-ում Իրանի դեսպանը ԱՄՆ մասին
«Մենք ողջունում և աջակցում ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու համար: Մենք դեմ ենք պատերազմին և կողմ ենք խաղաղությանը»,- Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ու Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղությանը որևէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում. «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ու աջակցում ենք այդ երկխոսությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ խաղաղության պայմանագիր կնքել, դեսպանն ասաց. «Մենք չենք վստահում Ամերիկային, գտնում ենք՝ երբ մեծն սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության և հանգիստ ապրելու վրա, նրանք այլ նպատակներ են հետապնդում:
Եթե նրանք ցանկանում են շրջանցել և դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ:
Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի: Ցավոք սրտի, ԱՄՆ-ն՝ այդ մեծն սատանան, իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում»:
Դեսպան Մեհդի Սոբհանին նշեց, որ տարածաշրջանի կայնության, հարատև խաղաղության համար ԱՄՆ-ն ունի երկարաժամկետ նպատակներ, ու այդ հիմքով, փաստորեն, գնահատականներ են ներկայացնում խաղաղության հասնելու նպատակների համար։
«Նրանք փորձում են Կովկասը վերածել այնպիսի պլատֆորմի՝ հաշվեհարդար տեսնելու այլ երկրների հետ։ Այն փորձը, որ մենք ունենք ԱՄՆ վարքագծի նպատամբ, մենք շատ վատատես ենք նրանց կողմից արտահայտված մտքերի, հայտարարությունների մասով։ Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովրդի բարին են ցանկանում։ Նրանք այնքան հեռու են, որ այդ լարվածությունը իրենց վրա ազդի»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի դեսպան. Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն փոխարինում իրար
- ԱՄՆ սենատորը Հայաստանից զգուշացնում է՝ «թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ»
- Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդին, պատմության ճիշտ կողմում են գտնվում. ՀՀ-ում Իրանի դեսպան
- Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան