ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները. Սիմոնյան
«Հայաստանում գտնվող ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպումն արդյունավետ է անցել»,- պատվիրակության հետ հանդիպումից հետո ասուլիսում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա մանրամասնեց, որ հանդիպմանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ, ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, ԱՄՆ աջակցությունն ու ներգրավածությունն այդ հարաբերություններում։
«Անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն»,- ասաց Ա.Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, նաև այս այցը, կարևոր մաս են այս հարաբերությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման
- Ալիևը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ցանկությունը
- ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունը Երևանում կհանդիպի նաև Արցախից տեղահանված անձանց հետ