ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Աշոտ Հարությունյանը տուժող է ճանաչվել
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ճանաչվել է տուժող, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արսեն Բաբայանից։
Մայիսի 31-ին Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ակցիա են իրականացրել, որն անցել է բավականին լարված մթնոլորտում, ընդհուպ՝ ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, որը որևէ հակաօրինական գործողություն չէր իրականացնում, հակառակը՝ ըստ կադրերի՝ փորձում էր հանդարտեցնել։ Ոստիկանները ոչ միայն բերման են ենթարկել, այլև՝ ուժ են կիրառել նրա նկատմամբ, ինչի հետևանքով Հարությունյանը ստացել է ուղեղի ցնցում, օրեր շարունակ գտնվել հիվանդանոցում։
Հարությունյանի հարազատներից տեղեկացել են, որ ոստիկանության կիրառած ուժի հետևանքով հիվանդանոցում հայտնվելուց հետո կարիք է առաջացել արտերկրում հետազոտություններ անցնելու։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան