Էրդողանը վրդովված է թուրք ֆուտբոլիստի որակազրկման պատճառով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի որակազրկմանը։
«Որևէ մեկն ասո՞ւմ է, որ գերմանացիների մարզաշապիկներին արծիվներ կան, որևէ մեկն ասո՞ւմ է, որ ֆրանսիացիների մարզաշապիկներին աքաղաղ կա։ Մերիհը (Դեմիրալը) ցույց տվեց իր հուզմունքն այս ժեստով: Դրանից հետո մեր արտաքին գործերի նախարարությունը կանչել է Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչների և ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ Ամեն ինչ կորոշվի շաբաթ օրը։
Հաղթանակով հեռանանք խաղադաշտից և անցնենք հաջորդ փուլ։ Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ես ներկա կլինեմ հանդիպմանը»,- rsport.ria.ru-ի հաղորդմամբ, Աստանայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրո-2024-ի1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստը ցուցադրելու պատճառով որակազրկվել է երկու խաղով։ Այս նշանն արգելված է Ավստրիայում և Ֆրանսիայում։
Թուրքիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդների հետ հուլիսի 6-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են
- Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
- Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
- Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան