Թաթոյան. Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա
«Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն»,-օրվա կապակցությամբ հիշեցնում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա ընդգծում է.
«Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի:
Դա հենց սահմանադրական կարգի տապալում է:
Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ պահպանելու միջոց:
Պետք է զարգացնել Մայր օրենքում ամրագրված մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, ժողովրդավարության երաշխիքները, ապահովել նրանց կիրառությունն իրական սահմանադրական ոգով` հանուն Հայոց ուժեղ և անվտանգ պետականության:
Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Մեր երկրի Սահմանադրությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ
- Ընդունման օրվանից ՀՀ սահմանադրությունը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը եղել է Թուրքիայի թիրախներից մեկը. Գեղամյան
- Փաշինյան. Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան