«Ժողովուրդ». Խորհրդարանը հաջորդ շաբաթ ԿԿՀ անդամ կընտրի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանը հաջորդ շաբաթ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուները երկուսն են՝ Վաղարշ Աղաբեկյանը և Նարինե Ավետիսյանը:
Վերջինս, ի դեպ, արդեն երկրորդ անգամ է առաջադրվում այս պաշտոնի համար: Դեռ նախորդ տարի` դեկտեմբերին, ԱԺ-ն ԿԿՀ անդամի ընտրության հարցն էր քննարկում, Նարինե Ավետիսյանը կրկին առաջադրել էր իր թեկնածությունը՝ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:
ՔՊ-ն, սակայն, արհամարհեց երկու կին թեկնածուներին և չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը չընտրվեցին:
Հիմա, փաստորեն, Նարինե Ավետիսյանը որոշել է կրկին փորձել, միգուցե այս անգամ հաջողվի՞ նրան ՔՊ-ի սիրտը շահել: Նա, ի դեպ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետի պաշտոնակատարն էր:
Մյուս թեկնածուն էլ՝ Վաղարշ Աղաբեկյանը, արցախցի իրավաբան է, այժմ ՔԿ-ում է աշխատում, իսկ նախկինում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի փորձագետներից է եղել, աշխատել է նաև Արցախի դատախազությունում: Հետաքրքիր իրավիճակ է սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչով է պայմանավորված խորհրդարանի այս տարվա առատաձեռնությունը
- «Ժողովուրդ». Շատ պաշտոնյաներ ծախսում են պետբյուջեի ֆինանսները, սակայն չեն բացատրում՝ ինչու և ինչպես
- «Հրապարակ». Եթե կառավարությունը շարունակի անտարբերություն դրսևորել մի խումբ որդեկորույս ծնողներ նստացույց կսկսեն կառավարության շենքի դիմաց
- «Ժողովուրդ». Ուժեղացված ծառայություն մգացված ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ
- «Հրապարակ». Գևորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան