Իրանի դեսպան. Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն փոխարինում իրար
Հյուսիս-Հարավ ճանապարհը լուրջ այլընտրանք է ու հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով Սև ծով դուրս գալ։ Այն երկու օրով կնվազեցնի ցամաքային ճանապարհով Սև ծով հասնելու տևողությունը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ Հայաստանում Իրանի դեսպանատանը տեղակայված ընտրատեղամասում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո։
«Այդ ճանապարհի աշխատանքները Հայաստանի տարածքում՝ Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսել են, սա հստակ ծրագիր է, որը պետք է իրականացվի»,-ասաց իրանցի դիվանագետը։
Նա նշեց՝ Հայաստանի կառավարությունը բավականին լուրջ բյուջե է հատկացրել հարավային հատվածում շինարարական աշխատանքների իրականացման համար, և սա դրական քայլ ենք գնահատում։
«Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինաշխատանքների համար նախատեսված մրցույթը, որը կյեշտացնի բեռնատար մեքենաների երթևեկությունն այդ ճանապարհով։ Պետք է նշեմ, որ այս ճանապարահները մեկը մյուի փոխարեն չեն, այլ միմյանց լրացնում են։ Այդ ճանապարհը երկու օրով պակասեցնում է դեպի Սև ծով հասնելու տևողությունը»,-ասաց դեսպանը։
Լրագրողի հստակեցնող հարցին, թե դեսպանն ի նկատի ունի Ադրբեջանով անցնող ճանապարհը չի՞ փոխարինում Հայաստանով անցնող ճանապարհին, իրանցի դիվանագետն արձագանքեց. «Այն, ինչ ձեր մտքով է անցնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան