Իրանի դեսպան. 3+3 ձևաչափի շրջանակում տարածաշրջանում կարելի է հասնել հարատև խաղաղության
«Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցելուց հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանում իրանցիները կարող են քվեարկել երեք տեղամասերում, գործում է նաև մեկ շրջիկ քվեատուփ։
«Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ, եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետևանքները անդրադառնալու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա»,-ասաց դեսպանն ու նշեց, որ այդ ձևաչափի շրջանակում տարածաշրջանում կարելի է հասնել հարատև խաղաղության:
«Այն պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրի, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր և այլն»,-ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Երբ մեծն սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում. ՀՀ-ում Իրանի դեսպանը ԱՄՆ մասին
- Իրանի դեսպան. Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն փոխարինում իրար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան