Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել
Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ճնշվել է երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող ապակայունացնող խմբավորման անօրինական գործունեությունը, որը նախատեսում էր իշխանությունը բռնությամբ զավթել զանգվածային անկարգությունների կազմակերպման միջոցով, որոնք ուղեկցվելու էինքաղաքացիների սպանությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և մոլեռանդ կրոնավորներից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան