Մենք դա արեցինք. Մեծ Բրիտանիայում հաղթել են լեյբորիստները
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը:
«Մենք դա արեցինք»,-BBC-ի փոխանցմամբ, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է նա։
14 տարի անց Պահպանողականները կորցրել են իշխանությունն աղետալի պարտությամբ. նրանք ունեցել են իրենց պատմության վատթարագույն արդյունքները։
«Փոփոխությունն այժմ սկսվում է», - հայտարարել է Ստարմերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ նշել է՝ Բրիտանիան «սթափեցնող դատավճիռ» է կայացրել։