Ուիմբլդոն. Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 220-րդ ռակետից
Աշխարհի 22-րդ ռակետ հայազգի հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն է կրել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում և ավարտել ելույթը մրցաշարում։
Նա մրցել է աշխարհի 220-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ։ sport.ru-ն գրում է, որ խաղը տևել է 2 ժամ 46 րոպե և ավարտվել է 4:6, 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով՝ ֆրանսիացու առավելությամբ։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Ուիմբլդոնի մրցաշար Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկն է։ Անցկացվում է ամենամյա, հունիսի վերջերին հուլիսի սկզբին Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում։ Տևողությունը 2 շաբաթ է։
Հարակից հրապարակումներ`
- Խաչանովը Ուիմբլդոնի մեկնարկին կխաղա Կարացևի հետ
- Խաչանովն ու Ֆրիցը դուրս են եկել Լոնդոնի մրցաշարի զուգախաղի կիսաեզրափակիչ
- Կարեն Խաչանովը չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին
- Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը հաղթել է Մեդվեդևին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
- Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
- Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների