ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանին փոխելու հարցը
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Նման հարցերը լուծելու համար ընթացակարգեր են սահմանվել, և դրանք կիրականացվեն»,- ասել է Գալուզինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. «Միշտ խորը գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից։
Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վառնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»։
Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը հայտնել էր, որ շուտով ՌԴ-ում Հայաստանը դեսպանը կփոխվի. «Մենք շուտով ունենալու ենք նորունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կոնենանք»։
Նշենք, որ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան
- Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
- Վաղարշակ Հարությունյանը համայնքները համարում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հիմքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին