ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է․ Մելիքյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական իրավունքների խախտման դեպքերը։
«ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է։ Բազմաթիվ օրինակներից միայն մեկը բերեմ՝ ՀՀ -ը , ինչպես հռչակված է Սահմանադրությունում, իրավական պետություն է, իսկ իրավական պետությունը կառավարում են ոչ թե մարդիկ, այլ՝ օրենքները։ Պետությունը կառավարվում է իրավունքի հիման վրա։ Այդ իրավունքի բաղկացուցիչ մաս է կազմում Կառավարության ծրագրը։ Այս իշխանությունը քվե է ստացել այն բանի համար, որպեսզի ապահովի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպեսզի իրականացնի «անջատում՝ հանուն փրկության» գաղափարը։ Երբ իրականացվում է տրամագծորեն հակառակը, նշանակում է, որ այլևս գոյություն չունի այն քվեն, որը տրված է եղել»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան