Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում, մի հատ էլ պարտքերի մեջ խրելով խոր անդունդն են նետում․ Մանե Վարդանյան
«Ավտոբուսի գործով» մեղադրյալ Սամվել Վարդանյանի հարզատներից՝ Մանե Վարդանյանը գրում է․
«Էսօր Հայաստանի նորագույն պատմության «ամենավտանգավոր հանցագործներից» մեկի՝ սեփական ուղեղ ունեցող, հայրենիքը սիրող, սեփական քրտինքով հայրենիքում մի բան ստեղծած ու ստեղծածը մեծ դժվարությամբ պահել ու շարունակել փորձող, հանձնվող(թշնամուն նվիրվող) հայրենիքում հանձնողների հետ անհաշտ ապրող, բայցև, երբեք իր գործողություններում օրենքի սահմանները չանցնող մեր Սամվելի «Ավտոբուսի գործով» հերթական դատական նիստն էր։ Սամվելին շատ ռեակտիվ բռնեցին, էն դեպքից հետո, երբ մեր բոլորի, էդ թվում իրա հարկերից սնվող իշխանական պատգամավորին հանրային պարսավանքի էր ենթարկել հանրային վայրում։
Սամվելին դժոխքի միջով են անցկացրել ու շարունակում են անցկացնել։ Փառք Աստծո արժանապատիվ իրավապաշտպաններ կան, որոնք անշահախնդիր ձևով փորձում են պաշտպանել Սամվելին, ինչը մեր էսօրվա իրականության մեջ արդեն իսկ հերոսություն ա, ԲԱՅՑ ի՞նչ ա կատարվում, իսկ կատարվում ա հետևյալը, քանի որ ազատությունից զրկվելու հետևանքով Սամվելը և՛ կորցրել ա իրա աշխատանքները, և՛ իրա խառը ֆինանսական մանյովրների՝ վարկեր, պարտքեր հնարավորությունները, և՛ իրա քրտինքով տարիների ընթացքում ստեղծած գործով զբաղվելու հնարավորությունը պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի թույլատրվեր գոնե բանկեր այցելել ու իրա ԱՁ-ի գործունեությունը մասամբ վերականգնվեր։ Ի՞նչ ասել է մասամբ, սա նշանակում ա, որ իր օրավարձով տրվող սենյակներում գոնե կարողանա ընդունել ոչ ՀՀ քաղաքացի հյուրերի՝ զբոսաշրջիկների, սեզոնն ա։ Այսինքն մարդկանց, ովքեր ներհայաստանյան քաղաքական կյանքում չկան, այսինքն Սամվելը որևէ ձևով չի կարող ներգործել, «դրդել» էդ մարդկանց «պետական հեղաշրջման» կամ իշխանության իշխանությունը սասանող որևէ քայլի։
Միջնորդությունը ներկայացվել էր հունիսի 20-ին։ Բանկեր այցելության մասով դատարանն ինչ-որ ճշտումներ պիտի աներ, իսկ ԱՁ-ի աշխատանքի մասամբ վերականգնման մասով դատարանը հավելյալ փասթաթղթեր էր պահանջել, որոշում կայացնելուց առաջ քննելու համար։ էսօր, հունիսի 20-ից 2շաբաթ անց պարզվեց բանկեր այցելության մասով անհրաժեշտ ճշտումներ դեռ չեն արվել, իսկ ԱՁ-ի գործունեության մասով դատարանը երկար-բարակ, խուճուճ՝ մահկանացուներիս դժվար հասանելի լեզվով ինչ-որ բաներ արագ-արագ ասեց, վերջում պարզվեց ոչ մի լավ բան, ոչ մի լուրջ առաջընթաց, այսինքն մոտավոր էսպես ա ստացվում․ «լավ, ընդունի հյուրեր, բայց մի շփվի ու booking կայքում հաշիվդ էլ չես կարող օգտագործել» ինչն աբսուրդ ա, որովհետև համ նույն բակային տարածքում ա տրվող օրավարձով սենյակներն ու մեր տունը/բակը համ էլ մեր տանը լեզուների մասնագետ Սամվելն ա(կից ներկայացնում եմ տարիների ընթացքում մեր ընդունած հյուրերից որոշների օտզիվները Սամվելի մասին), դե իսկ booking ծրագրից մեր ընտանիքում ոչ ոք գաղափար չունի, միշտ Սամվելն ա զբաղվել դրա կառավարմամբ: Պատկերացնելի ա չէ՞ աբսուրդը, իբր միիի քիչ ընդառաջեցին, իսկ իրականում ոնց որ ձեռք առնեն։
Դե իսկ հանրային մեղադրողի մասով ուղղակի ուզում եմ լռել, Սամվելին դրել ա շատ լուրջ պետական հեղաշրջում կազմակերպողի տեղ։ Մեղա մեղա։ Ասում ա արտասահմանցիքի հետ էլ կարող ա շփվի քաղաքականության մասին։ Եկեք բերանը կարեք, ի՞նչ ասենք։
Հերիք չի Սամվելին ազատությունից են զրկում մի հատ էլ պարտքերի մեջ խրելով խոր անդունդն են նետում, որ էս ամբողջ պատմությունից դուրս գալուն պես կարողանա միայն մտածել կուտակած պարտքերի մասին։ Թե բա հարկատուն հերոս ա(էս մասով գրառում կդնեմ քոմենթով)։
Մի կրակոցով 2նապաստակ են խփում էլի, հա՛մ վրեժ են լուծում Սամվելից՝ իզոլացնելով, անասելի դժվարությունների միջով անցկացնելով ու ըստ իրենց լիկվիդացնելով, հա՛մ մյուս արժանապատիվ հայերի աչքն են վախացնում, որ որևէ իշխանականի հանրային պարսավելուց առաջ «լավ» մտածեն ու Սամվելի օրինակն աչքի առաջ ունենալով լռեն։ Բայց ինչն ունի սկիզբ ունի նաև ավարտ։
Սիրելի ընկերներ կարող եք ազատ կիսվել ժողբասԾիոնում կատարվող էս "օրինականությունների" մասին»։
Հարակից հրապարակումներ`
- «Ավտոբուսի գործով» հաջորդ դատական նիստին փաստաբանը միջնորդություն կներկայացի ՍԴ
- Սամվել Վարդանյանի տնային կալանքը երկարացվել է երեք ամսով
- Վաղը քննարկվելու է նաև Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը․ Ռուբեն Մելիքյան