Ցավոք, Հայաստանում վտանգված են դատական իշխանության անկախությունն ու ազատությունը․ Հարությունյան
Սարհամադրության օրվա հետ կապված «Սրբազան պայքարի» փաստաբանական խմբի անդամները ուղերձ են հղել՝ մատնացույց անելով սահմանադրական իրավունքների խախտման դեպքերը։
«Ժամանակակից պետություններում Սահմանադրության հիմնական նպատական է ժողովրդավարության հաստատումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։
Եվ, որպես գործիքակազմ օգտագործվում է իշխանությունների տարանջատումը, որտեղ առանձնահատուկ կարևոր դեր է կատարում դատական իշխանությունը։Դատական իշխանության նպատական ու առաքելությունն է պաշտպանել մարդու իրավունքները, խմբերի շահերը։
Ցավոք, Հայաստանում վտանգված են դատական իշխանության անկախությունն ու ազատությունը։ Դրա դրսևորումը տեսել ենք ամեն օր մեր կյանքում։ Ներկայիս վարչախումբը, իշխանության գալուց հետո, ամեն ինչ արել է, որպեսզի խախտի դատական իշխանության անկախությունը, գրպանի այն։
Մենք տեսել ենք դատարանների շրջափակում, «ոչ ցանկալի» դատավորների կալանավորում, թե ինչպես է ԲԴԽ-ն դարձել գործիք՝ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Միակ ճանապարհը վերականգնելու խախտված սահմանադրական կարգը՝ դատական իշխանության անկախության վերականգնումն է, որը ներկայիս իշխանության պարագայում հնարավոր չէ»,- ասել է իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան