Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ․ Վարդան Պողոսյան
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, նաև՝ այսօր։ Այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետը, մասնավորապես, խոսեց այն շարժառիթների մասին, որոնք Փաշինյանին դրդում են Սահմանադրությունը փոխելուն։
«Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը դարձրել է սակարկության առարկա։ Ավելի մեծ խայտառակություն Հայաստանի պետականության համար դժվար է պատկերացնել։ Սակարկության առարկա է մինչև հիմա դարձել մեր տարածքը, հիմա էլ խոսքը գնում է Սահմանադրության մասին»,-ասաց նա։
Շարունակելով խոսքը՝ Պողոսյանը նշեց, որ Սահմանադրության առաջին գլխում են տեղ գտել մեր խորհրդանիշները՝ վեր դասվելով ամեն ինչից։
«Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն Ալագյազ և այդպես շարունակ։ Խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար, եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն ազգային եկեղեցին է, որը նույնպես այսօր հարացականի տակ է դրվում գործող վարչախմբի կողմից։
«Այսօրվա իշխանության համար որևէ զսպանակ չկա Սահմանադրությունը տրորելու, ոտնահարելու համար։ Ամեն դեպքում, մենք պետք է վստահ լինենք, որ նույնիսկ եթե սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, մեզ չեն կարող զրկել ո՛չ եկեղեցուց, ո՛չ ազգային խորհրդանիշներից, որովհետև դրա համար անհրաժեշտ է լինելու անցկացնել հանրաքվե»,- ասաց նա։
Ըստ նրա՝ գործող իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
- Այսօր հայ մարդու նկարագրի օրն է․ Բագրատ Սրբազան
- Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
- Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան