Իշխանության նպատակը՝ հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է. Աբրահամյան
«Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից»,- նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:
«6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:
Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է»,- գրել է Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին