Հանուն խաղաղության պետք է գործել. Ավարտվել է Օրբան-Պուտին հանդիպումը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր նախաձեռնությամբ է այցելել Մոսկվա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այո, այն եղել է հունգարական կողմի նախաձեռնությունը։ Շատ արագ է ստացվել, տառացիորեն նախօրեին է նման այցի առաջարկ եղել»,-«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Օրբանը տեղեկացրել է ՌԴ իր այցի մասին, այնտեղ նա ներկայացրել է Հունգարիան, ոչ թե ՆԱՏՕ-ն։ Այցի արդյունքները նախատեսումէ քննարկել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Օրբանը նաև գրառում է արել սոցիալական ցանցի իր էջում ու լուսանկարներ հրապարակել.
«Կիևից հետո Մոսկվա։ Խաղաղարար առաքելության երկրորդ կանգառը։ Պետք է խաղաղություն հաստատվի։ Հանուն խաղաղության պետք է գործել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան