«Ժողովուրդ». Ուժեղացված ծառայություն մգացված ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում քննարկում է եղել վերջերս, ու որոշել են` ներում-բեկում չի լինելու։ Մասնավորապես, իրավապահ համակարգում ճանապարհատրանսպորտային պատահարների ու զոհերի պատճառների վերլուծություն է իրականացվել ու պարզվել է, որ ողբերգական վթարների հիմնական պատճառները ղեկին հեռախոսով խոսելու, ամրագոտիները չկապելու արդյունքում են լինում։
Ղեկավարությունը հրահանգել է սկսել ուժեղացաված ծառայություն բոլոր մգացված ապակիներով ավտոմեքենաների, ամրագոտի չկիրառողների ու մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդների դեմ և կոնկրետ պատժամիջոցներ սկսել: Անգամ բարձրացվել է հարց, որ ներքին զանգերը չեն փրկելու ոչ մեկի, կպատժվեն բոլորը, որպեսզի մահվան խայտառակ և ողբերգական վիճակագրությունը հնարավոր լինի փոխել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան