
Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
«Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»,- այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով ՝ այսօրվա Սրբազան Պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է։
«Հասարակության ստվար զանգված Սահմանադրության հետ կամ չի առնչվում, կամ ինչ-որ դրույթների է ծանոթ և դժգոհ է դրանից, բայց դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ մենք ունենք մի Սահմանադրություն, որն իսկապես ազգային է, որն անկախ պետականության հիմքերն է դրել և այսօր, ցավոք սրտի, պետականության հիմնասյուները վտանգված են, վտանգված են շատ մեծ չափով, որովհետև այսօրվա իշխանությունը, չարժևորելով որևէ արժեք, հարցականի տակ է դնում ՀՀ Սահմանադրության գոյությունն այսօրվա տեսքով»,- ասաց մասնագետը։
Պողոսյանն ընդգծում է՝ Սահմանադրությունը երկրի անձնագիրն է, քաղաքացու ինքնության վկայագիրն է։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հայ մարդու նկարագրի օրն է․ Բագրատ Սրբազան
- Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
- Քաղաքական խորհուրդ որպես այդպիսին գոյություն չունի․ Բագրատ Սրբազան