Եթե նշանակվեն պրոադրբեջանական գործիչներ, որոշակի ազդեցություն կարող է ունենալ. Միսակյանը՝ Իրանի նախագահի ընտրության մասին
«Իրանի նախագահի թեկնածու բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը՝ մինչև ընտրությունների առաջին փուլն ընկած ժամանակահատվածն ընտրվելու քիչ հնարավորություն է ունեցել, սակայն քարոզարշավն ու ընտրությունների առաջին, երկրորդ փուլերի ընթացքը մեծացրեց այդ հնարավորությունը։ Պահպանողական Սաիդ Ջալիլի հետ հավասարազոր պայքարի ու պոպուլիստական քարոզարշավի արդյունքում Մասուդ Փեզեշքիանը հաղթանակի հասավ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Հիշեցնենք, որ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթել է Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով երկրի իններորդ նախագահը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին և արդյո՞ք կարող է փոփոխությունների ենթարկվել ՝ հաշվի առնելով Մասուդ Փեզեշքիանի անձը, Գ.Միսակյանն ասաց. «Մասուդ Փեզեշքիանը Ատրպատականի թյուրքախոս հատվածից է, այնտեղ բոլորն իրանցիներ են։ Իրանի հոգևոր առաջանորդն էլ է ծնունդով այդ հատվածից։ Ծննդավայրն այնքան էլ մեծ նշանակություն չի կարող ունենալ, նաև հաշվի առնենք Իրանի արտաքին քաղաքականությամ ձևն ու բնույթը՝ հոգևոր առաջանորդի գրասենյակում են հիմնականում որոշումներ կայացնում։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս փուլում որևէ լուրջ փոփոխություն, չեմ կարծում, որ կլինի։ Նաև սպասենք Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությանն այս ընտրության հետ կապված, այն քաղաքական գծին, արտաքին քաղաքական վեկտորին, որը, հավանաբար, մեծ կապ է ունենալ ԱՄՆ առաջիկա ընտրությունների հետ»։
Հարցին՝ Մասուդ Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք, որոնք կարող են տարբեր պաշտոններ զբաղեցնել, դա կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում, Գ.Միսակյանն ասաց. «Եթե նշանակվեն պրոադրբեջանական գործիչներ, որոշակի ազդեցություն կարող է ունենալ, բայց հիմնական նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների թեկնածուների վերաբերյալ դեռևս չկա խոսակցություն։ Նրանք հաստատվում են Իրանի խորհրդարանում։
Չեմ կարծում, որ ակնհայտ թուրքիստական գաղափարներով որևէ մեկը ստանա նախարարի պաշտոն։ Արտաքին գործերի նախարարի վերաբերյալ խոսում են, որ կարող է վերադառնալ նախկին նախարար Զարիֆը։
Խոսել, որ ռադիկալ փոփոխություններ են լինելու, շուտ է, բայց հավանաբար կապված նոր նախագահի հետ, հնարավոր է քաղաքական վեկտորի որոշակի փոփոխություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նոր նախագահը իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Իրանագետ
- Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան
- Իրանի դեսպան. Հայաստանի ու Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն փոխարինում իրար
- Իրանագետ. Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը
- Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում
- Իրանի նախագահի թեկնածուներից Փեզեշքիանի կողմնակիցների շարքում կան պանթյուրքական տրամադրություններ ունեցող անձինք. Իրանագետ
- Ով էլ լինի Իրանի նախագահը, Հայաստանի հետ վարվող քաղաքականությունն էական փոփոխություն չի կրի. Իրանագետ
- Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- Իրանի ընտրությունների արդյունքերով առաջատար է բարեփոխիչ թեկնածուն
- Ըստ դիտորդական գնահատականների, Իրանում ընտրություններն անցնում են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում
- Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան