Թուրքիան դժգոհ է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի դիրքորոշումից
Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Թյուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա բանակցային գործընթացը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում մենք հատկապես բարձր ենք գնահատում Ադրբեջանի ամուր վճռականությունը և դրական մոտեցումը այս համաձայնագրի կնքման հարցում։ Բայց մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ որպես թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հանգեցնի հաջողության»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ «պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար», ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին