«Ժողովուրդ». Վտանգված է ՀՀ անվտանգությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրերից պարզեց, որ 2023 թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, այլ կերպ ասած`նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է։
Հաշվի առնելով դրանց ստրատեգիական նշանակությունը (բանկային, կապի, հանքային և էլեկտրաէներգիայի ոլորտ)` կարելի է ասել, որ վտանգված է ՀՀ անվտանգությունը։ Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է` որին ո’չ ՀԱՊԿ-ը և ո’չ էլ ՆԱՏՕ-ն չեն կարող խոչընդոտել։
Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները կարող են տարվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերից եկամտահարկ, ներմուծումներից կամ այլ գործարքներից ԱԱՀ և այլ հարկատեսակներ, բայց վնաս` նշանակում է չունենալ շահույթ։ Երբեմնի հսկաները այլևս շահույթով չեն աշխատում, համենայնդեպս՝ ըստ փաստաթղթերի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել
- «Փաստ». Կառավարությունը ի՞նչով է զբաղված
- «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարագիրը վրիպե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աչքից
- «Հրապարակ». ՔՊ գրասենյակների մոտ ինչու են կարմիր բերետները մշտական հսկողություն իրականացնում
- «Փաստ». Ինչու են իշխանությունները կամուկացի մեջ և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ
- «Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
- «Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը
- «Փաստ». Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելը ի՞նչ ռիսկեր է առաջացնում
- «Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
- «Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին