«Հրապարակ». Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները նույնաբովանդակ հաղորդագրություններով հավաստիացրին, որ փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, կառուցողական բանակցություններ են ընթանում։ Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես, Ալմա-Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս: Ադրբեջանի պահանջած տավուշյան չորս գյուղերը վերադարձնելուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991-ին ընդունված այդ փաստաթղթով:
Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել. այդ հարցին շուրջ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտոնյաները հրաժարվում են պաշտոնական պարզաբանում տալ։ ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի։ Ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին միակողմանի զիջում պարտադրեց, իսկ առաջիկայում թերևս նոր իրավական հիմքեր կմոգոնեն, որ այլ վայրերում էլ զիջումներ կորզեն ՀՀ իշխանություններից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կառավարությունը ի՞նչով է զբաղված
- «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարագիրը վրիպե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աչքից
- «Հրապարակ». ՔՊ գրասենյակների մոտ ինչու են կարմիր բերետները մշտական հսկողություն իրականացնում
- «Փաստ». Ինչու են իշխանությունները կամուկացի մեջ և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ
- «Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
- «Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը
- «Փաստ». Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելը ի՞նչ ռիսկեր է առաջացնում
- «Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
- «Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին