Սլովակիայի վարչապետը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
MIR 24-ը գրում է, որ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի օրվա կապակցությամբ, որը Սլովակիայում պետական տոն է։ Արարողությունը տեղի է ունեցել Բրատիսլավայի «Դեվին ամրոցում։
Իր ելույթում վարչապետը մերժել է առաջադեմ և ազատական գաղափարախոսությունները, որոնք, ինչպես ինքն էր պնդում, «քաղցկեղի պես տարածվում են և թույնի պես են»։
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ մահափորձը լուրջ վնաս է հասցրել իր առողջությանը։ Նա նաև նշել է, որ չի հավատում, որ «միայնակ խելագարը» կրակել է իր վրա՝ նրան անվանելով ընդդիմադիր ակտիվիստ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին