Ավարտվեցին արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկումները
«Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների և անվտանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, արցախահայության իրավունքների պաշտպանության հետ»,-հայտնում է Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, քննարկումներին ակտիվ մասնակցություն [առցանց] ունեցավ նաև միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանը` կապված միջազգային քրեական իրավունքի հետ: Գառնիկ Քերքոնեան Երևանից ուղևորվեց Ժնև` արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված բարձրաստիճան խորհրդակցությունների: