Ինչի՞ վրա են ծախսվում համատիրության հավաքված գումարները. Քաղաքացու ձայնը
«Ախ այդ համատիրությունները... պետք է լրիվ նոր համակարգ իրեն սպառածի փոխարեն»,-գրում է ֆեյսբուքյան օգտատեր Վահե Սարգսյանն ու մանրամասնում խնդիրը.
«Շենքերում մարդ կարող է վերցնել բնակարան կամ առաջին հարկերում հասարակական տարածք, և նորոգման առաջին իսկ օրերից բախվում համատիրության չաշխատող համակարգին։
Մարդ լուրջ ծախսեր անելով փոխում է թե՛ ԸՆԴՀԱՆՈՒՐ կոյուղագծերի հին և վնասված չուգունե խողովակները, թե' ԸՆԴՀԱՆՈՒՐ ջրագծերի հին և մաշված խողովակները։ Կրկնում եմ` դրանք հանդիսանում են ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, անկախ նրանից, որ անցնում են տվյալ բնակարանի և հասարակական տարածքի միջով, քանի որ դրանք ծառայում են ԱՄԲՈՂՋ ՇԵՆՔԻՆ։
Բայց համատիրության նախագահները փորձում են հակառակը պնդել, որ դրանք ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԵՆ, այլ հանդիսանում են սեփականատիրոջ տնօրինման առարկա։
Հետևաբար` դրանց ամբողջ ծախսերն ընկնում են սեփականատիրոջ վրա։
Այդ դեպքում` ո՞րն է համատիրության «տարածքը», և ինչի՞ վրա են ծախսվում հավաքված գումարները։ Ըստ համատիրության պատասխանատուների` դրանք տանիքներն են, վերելակների տեխնիկական սպասարկման (հոսանքի ծախսը առանձին է էստեղ) ծախսերը և նկուղից մինչև Վեոլիա ջրի ցանցին միանալու կոյուղատարի վերահսկողությունը։
Էդքանը կարծես, ուրիշ բան չկարողացան ասել։
Առաջին հայացքից կարծես ժողովրդավարական հիմունքներով ձևավորված կառավարման մարմին հանդիսացող համատիրությունը, որը ձևավորվում է շենքի կամ շենքերի բնակիչների ժողովներով, իրականում իրեն սպառած համակարգ է. ոչ վերահսկողություն կա, ոչ միջոցների ծախսման թափանցիկ մեխանիզմ։
Ամեն դեպքում` քանի չի ներդրված նոր համակարգ, սա թող չդիտվի իբրև չվճարելու կոչ կամ հորդոր։ Ինքս, անկախ ամեն ինչից, ամենաբարեխիղճ վճարողն եմ։ Սա ուղղակի քննարկեցի ավելի լավ համակարգ ներդնելու մասին մտածելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան