Իրանի նոր նախագահը իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Իրանագետ
Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։
Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»:
Վարդան Ոսկանյանը նաև գրել է. «Քանի որ նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը