WhatsApp-ն ամենևին ապահով չէ. Մասկ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը շաբաթ օրը զգուշացրել է Meta Platforms կորպորացիայի WhatsApp մեսենջերի օգտագործման վտանգների մասին։ Նա նկատել է, որ հավելվածը օգտատերերի տվյալների պաշտպանության առումով խոցելի է։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Մասկը արձագանքել է X սոցիալական ցանցի օգտատերերի հրապարակմանը, որտեղ քննարկվում էր, թե WhatsApp-ում ծայրից ծայր կոդավորումը ենթադրաբար թույլ է տալիս ամբողջությամբ պաշտպանել նամակագրությունը ծառայության չաթերում։
«WhatsApp-ն ամենևին ապահով չէ»,- գրել է միլիարդատերը։