Ալիևը hատուկ շնորհավորել է թուրք ֆուտբոլիստին, որ Եվրո-2024-ի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլեր»-ի ժեստը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիայի հավաքականին, «որը հաջողությամբ հանդես է եկել Գերմանիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում, դուրս եկել քառորդ եզրափակիչ և տեղ զբաղեցրեց եվրոպական 8 ուժեղագույն թիմերի շարքում»։
Նա հատուկ շնորհակալություն է հայտնել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալին, որը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Ավստրիայի ընտրանու հետ հանդիպմանը խփած գոլից հետո Թուրքիայի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության ժեստն է ցույց տվել, ու այդ պատճառով երկու խաղով որակազրկվել է։
«Մասնավորապես, շնորհավորում եմ Մերիհ Դեմիրալին, ով 1/8 եզրափակչում 2 գոլ խփեց ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Մերիհի պատիժն անարդար է, և ես խստորեն դատապարտում եմ այն։ Թուրքիայի հավաքականին հաղթանակ եմ մաղթում Նիդեռլանդնեերի հետ խաղում։ Կեցցե թյուրքական աշխարհը», - ասվում է նրա գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը վրդովված է թուրք ֆուտբոլիստի որակազրկման պատճառով
- ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է թուրք ֆուտբոլիստին, իսկ Թուրքիայից հերքում են
- Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ թուրք ֆուտբոլիստի շուրջ սկանդալի ֆոնին
- Թուրք ֆուտբոլիստը ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրման պատճառով կարող է բաց թողնել Եվրո-2024-ի 1/4 հանդիպումը
- Գերմանիայի ՆԳՆ-ն արձագանքել է Եվրո-24-ում թուրք ֆուտբոլիստի՝ ծայրահեղ ազգայնական ժեստի ցուցադրմանը
- ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի դեմ՝ խաղի ժամանակ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան