Ռուս փորձագետ. Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին սպասում է բարդ նախագահության շրջան, քանի որ ԱՄՆ-ն չի գնա որևէ փոխզիջման կամ էլ պատժամիջոցների չեղարկման։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսանդր Մարյասովը։
Հիշեցնենք, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։ Նա ստացել է 16 384 403 ձայն։ Նրա մրցակից Սաիդ Ջալիլին ստացել է 13 538 179 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 30 573 931 ընտրող, ընտրելու իրավունք ունեցողների 49,8 տոկոս։
«Նրան շատ բարդ նախագահություն է սպասվում, քանի որ նրա հիմնական նպատակը պատժամիջոցների թուլացումն է կամ վերացումը։ Սա նշանակում է բանակցությունների սկիզբ ոչ միայն Եվրոպայի, այլեւ ԱՄՆ-ի հետ։ Բնականաբար, ոչ ուղղակի»,-ասել է փորձագետը։
Փորձագետը նշել է, որ նախկինում էլ եղել են բանակցություններ պատժամիջոցների վերացման շուրջ, սակայն դրանք «լուրջ արդյունքների չեն հանգեցրել», քանի որ Թեհրանը հաստատակամորեն պաշտպանել է իր դիրքորոշումը, իսկ Վաշինգտոնը չի գնացել զիջումների։ Նրա կարծիքով, ամերիկացիները Փեզեշյանի օրոք փոխզիջումների չեն գնա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
- Եթե նշանակվեն պրոադրբեջանական գործիչներ, որոշակի ազդեցություն կարող է ունենալ. Միսակյանը՝ Իրանի նախագահի ընտրության մասին
- Քանդված շինություններ, հանձնվելիք ճանապարհ, Ադրբեջանի դրոշ. ինչ եք տեսել ՔՊ-ական Լուսինե Բադալյանը Կիրանցում ու հպարտություն ապրել