Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» երևանյան պրեմիերաներից է
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը», որը Հայաստանի ազգային կինոակադեմիայի վերջերս կայացած «Անահիտ» մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն օպերատոր» և այլ պարգևների, այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Երևանյան պրեմիերաներից է։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջից։
Ֆիլմը ծավալվում է մեր օրերում, իսկ գլխավոր հերոսը՝ վաղուց թոշակի անցած ծերուկ Յաշան, մտքում դեռևս ապրում է Խորհրդային Հայաստանում։ Յաշայի ճակատագիրը սովորական խորհրդային բանվորի տրագիկոմիկական պատմություն է. նա ամբողջ կյանքում հավատարիմ ծառայել է ինչ-որ անշուք արտադրամասում, իսկ հիմա չի կարողանում հարմարվել փոխված իրողություններին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենը մանրամասնում է՝ ինչու են Հայաստան հրավիրել Քևին Սփեյսիին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը՝ լի բազմաթիվ անակնկալներով ու կարևոր շեշտադրումներով
- «Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
- Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին
- Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն