Բայդենն ասել է, որ միայն ինքը կարող է «դիմակայել Պուտինին»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միայն ինքը կարող է դիմակայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանը և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց։
«Ես կառավարում եմ աշխարհը... Ես դիմադրում եմ Պուտինին»,- ասել է ամերիկացի առաջնորդը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ ավելի վաղ հեռախոսով խոսել է Իսրայելի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ, ուշադրություն է դարձրել նաև եվրոպական և այլ հարցերի։
«Ինձնից բացի ուրիշ ո՞վ կարող է այսպես միավորել ՆԱՏՕ-ն, ո՞վ կարող է այս տեսքով պահել Խաղաղօվկիանոսյան ավազանը... Չինաստա՞նը։ Էլ ո՞վ կարող է դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենի խոսքով, իրենից լավ որակավորված մարդ չկա ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու և երկրում բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու համար։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա նաև ընդգծել է, որ վստահ է առաջիկա ընտրություններում Դոնալդ Թրամփին հաղթելու իր կարողության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան