Բայրամովը կրկնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը
«Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է, որն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Շուշիում։
Նա նշել է, որ Հայաստանի մայր օրենքը հղում է անում Անկախության հռչակագրին, որը կոչ է անում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորում։
Բայրամովը հավատացրել է, որ Ադրբեջանում բոլորից շատ են շահագրգռված տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։ Նրա ներկայացրած հիմնավորումները սահմանադրագետները մտացածին են որակում։
Հարակից հրապարակումներ`
- Անկախության հռչակագրից հրաժարվելուց հետո Ադրբեջանը բարձրացնելու է Հայաստանի՝ որպես իրավական պետություն գոյության հարցը. Մելոյան
- Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
- Փաշինյան. Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն
- Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին