ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
ԱԺ Պատգամավոր, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանի դուստրը՝ Անին ամուսնացել է։ Նրա ընտրյալի անունը Գոռ է։ Ինսթագրամի իր էջում Անին լուսնակարներ ու տեսանյութեր է հրապարակել, իսկ ավելի վաղ փակագծեր էր բացել իր սիրո պատմությունից.
«3 տարի. Պատերազմի արդյունքւոմ ծնված մի ամբողջ կյանքի համար իմ խաղաղություն։ Էնքան եմ սիրում անհավանական բաներ հաղթահարած ուժեղ էս երկուսին»։
Հարսանիքը տեղի է ունեցել անցած շաբաթ, ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ, դաշնակցականներ։ Ականատեսները պատմել են, որ Գեղամ Մանուկյանը դստեր հարսանիքին չի պարել, քանի որ եղբայրը՝ Դավիթը Բաքվի բանտում է։