Քանդված շինություններ, հանձնվելիք ճանապարհ, Ադրբեջանի դրոշ. ինչ եք տեսել ՔՊ-ական Լուսինե Բադալյանը Կիրանցում ու հպարտություն ապրել
Նախօրեին ՔՊ-ական պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հետևել սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ ՔՊ-ական Լուսինե Բադալյանը նույնպես եղել է նրանց թվում։
Նա մեկնաբանություն է արել. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով, թող «երկիր քանդելը» այսպես լինի»։
ՔՊ-ականի այս մեկնաբանությունն արձագանքել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը. «Տիկին Լուսինե Բադալյան, այդ ինչ եք տեսել Կիրանցում որ անսահման հպարտություն եք ապրել ?:)
Քանդված շինությունները? մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարերը? Հանձնվելիք ճանապարհը և կամուրջը?
Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պատը ? Ադրբեջանի դրոշը ?
Ինչ եք տեսել ? Ասեք մենք էլ տեսնենք: հպարտանանք ձեզնով»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորները Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
- Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
- Կիրանցում Ադրբեջանի դրոշը ոտ-ոտ առաջ է գալիս
- Կիրանցեցի կինը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը. Հովհաննես Իշխանյան
- Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
- Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել կադաստրային վկայական ունեցող 8 հեկտար վարելահող. Ոսկան Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան