Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանց այցելած ՔՊ-ականներին
«Եթե այդքան ճշմարիտ էին, ինչո՞ւ մարդկանց չեն հանդիպել, որոնց կյանքն ուղղակիորեն կապված է այդ փշալարի հետ, մարդկանց ողբերգություններն ինչո՞ւ չեն ապրել»,-անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների Կիրանց այցին Արագածոտնի մարզում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծել է.
«Ճորտության, ստրկության, ծառայամտության զգացումը դարձրել են ուրախության առիթ։ Հստակ կերպով գնացել են Ադրբեջանին ուղերձ հղելու, որ տես՝ ինչ հավատարիմ ենք քեզ, ասածներդ սրբորեն կատարում ենք»։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր այցով Արագածոտնի մարզում է, նա այցելել է Օշական, հանդիպել բնակիչների հետ, այցելել սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ ստանալու մեծ սրբի օրհնությունը, ինչից հետո այցելել Բյուրական։
Արագածոտնի գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը Սրբազանը նշել է.
«Անվտանգությունը մի ամբողջական համալիր է։ Երբ ասում եք անվտանգային խնդիր, մի պատկերացրեք միայն սահմանագծի անվտանգությունը։ Այո, դա մեր ֆիզիկական անվտանգության մասին է, որն առաջնային ու կարևոր է։ Բայց կա նաև հոգևոր անվտանգություն, պարենային անվտանգություն։
Եթե չկա հոգևոր անվտանգությունը, սահմանը ոչ ոք չի պահելու, որովհետև արժեքի հետ է կապված։ Զուտ խրամատի համար մարդիկ կյանքները չեն զոհում»։
Հարակից հրապարակումներ`
- Քանդված շինություններ, հանձնվելիք ճանապարհ, Ադրբեջանի դրոշ. ինչ եք տեսել ՔՊ-ական Լուսինե Բադալյանը Կիրանցում ու հպարտություն ապրել
- «Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
- Գաղտագողի գնացել ծառի տակ նկարվել են․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականների Կիրանց այցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան