Իրավունք 16:55 06/07/2024 Հայաստան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա. ՎԻՎՕ Նախագծի փոփոխությունները չեն նպաստելու իրացնելու ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան տարածել է հայտարարություն վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին.

«Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ուսումնասիրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ ՎԻՎՕ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի Փաթեթ) վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարության կողմից օրինագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում տեղադրված տարբերակը, ինչպես նաև Կոալիցիայի 2 ներկայացուցիչներ մասնակցել են նշված օրինագծերի 2024 թ. մայիսի 17-ին կազմակերպված հանրային քննարկմանը և ներկայացնում է հետևյալը:

Նախ, Կոալիցիան ողջունում է նոր ՎԻՎՕ և դրան հարակից օրենքների փաթեթի փոփոխությունների ու լրացումների հերթական փորձը, ինչն սկիզբ է առել դեռևս 2012 թվականին:

Այդ տարվանից ի վեր 12 տարի շարունակ ծախսվել են բյուջետային և զարգացման գործընկերների վարկային ու դրամաշնորհային հսկայական՝ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող, միջոցներ, սակայն ցավոք խնդիրը դեռևս մնում էր չլուծված: Խնդրի չլուծումն, ըստ մեզ, պայմանավորված էր նաև հաճախակի փոփոխվող ՀՀ արդարադատության նախարարների քաղաքականությամբ, օրվա իշխանությունների ոչ բավարար ռազմավարական մտածողությամբ ու շահագրգռությամբ:

Դրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ այդ տարիների ընթացքում այդ ոլորտի պատասխանատու բազմաթիվ նախարարները բավարար չափով ականջալուր չեն եղել ՎԻՎՕ փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիական հասարակության բազմաթիվ առաջարկություններին (այդ թվում մեր Կոալիցիայի ներկայացուցիչ կազմակերպության կողմից ներկայացված 2017 թ. հոկտեմբերի 30-ին, 2018 թ. մայիսի 24-ին, 2023 թ. հունիսի 16-ին, ՀՀ ԱՆ հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ) և շարունակել են դա շուրջ 40 տարի շարունակ օգտագործել ՀՀ իրավակիրառ պրակտիկայում:

Մինչդեռ դրանում առկա էին բազմաթիվ իրավական կարգավորումներ, որոնք հղում էին տալիս նախկին ԽՍՀՄ օրենսդրությանը, սոցիալիստական սեփականությանը, սոցիալիստական իրավագիտակցությանը և այլն և ըստ այդմ էլ ՀՀ վարչական մարմիններն ընդունում էին ի սկզբանե առոչինչ վարչական ակտեր՝ ուղղված անկախ Հայաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը, և որոնց բողոքարկումը անկախ Հայաստանի դատարաններում առաջացնում էր նախ այդ անձանց կողմից անհարկի նյութական ու ոչ նյութական (բարոյական) վնասների, ապաև՝ դատարանների նկատելի ծանրաբեռնվածությանը:

Այդ օրենսդրության հիշյալ բացթողումների պարագայում իրավասու պաշտոնատար անձինք հաճախ ղեկավարվում էին ոչ թե կոնկրետ իրավական դրույթներով, այլ` հայեցողական որոշումներով։ Մտահոգող էր նաև այն, որ վարույթի համար սահմանված բազմաթիվ անհարկի առանձնահատկությունները գործնականում խիստ բարդացնում էին գործառույթների իրականացման բնականոն ընթացքը, անխուսափելի դարձնում անհարկի ֆինանսական և մարդկային ծախսեր պահանջող յուրաքանչյուր ոլորտին համապատասխան մասնագիտական լրացուցիչ պատրաստվածություն անցնելու անհրաժեշտությունը և այլն։ Այսպիսի հանգամանքներում իրավասու պաշտոնատար անձինք չէին պահպանում վարչական վարույթի սահմանված իրավակարգավորումները, գերազանցում էին իրենց տրված հայեցողական ազատությունները, ինչի արդյունքում ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, անկախ մարմինների համակարգերի աշխատակազմերում բացակայում էր պատշաճ վարչական վարույթի մշակույթը:
Արդյունքում ոտնահարվում էին ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատշաճ վարչարարության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, ինչը հանգեցնում էր վարչական կոռուպցիայի ընդլայնմանը՝ որպես համակարգային կոռուպցիայի նոր գործիքի:

Վերոհիշյալի համատեքստում գտնում ենք, որ շրջանառվող Նախագծերով փորձ է կատարվել վերացնել ՎԻՎՕ և հարակից օրենքներում առկա վերոնշյալ բացթողումները, իրավական որոշ անհամապատասխանությունները (կոլիզիաները), իրացնել ՎԻՎՕ Նախագծի հիմնական նպատակը, այն է՝ բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսված վարչական տույժերը նախատեսել մեկ օրենսդրական ակտում, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը համապատասխանեցնել գործող հասարակական հարաբերություններին և իրավական համակարգին, ինչն արժանի է դրական գնահատականի:

Հատկանշական է, որ օրինագծերի հանրային քննարկումի ավարտից հետո՝ 05.10.2023 թ. անգամ, անցած 7 ամիսների ընթացքում  ՀՀ ԱՆ-ն՝ որպես օրինագծերի հեղինակ, բավարար քայլեր չի կատարել դրանք հանրայնացնելու, ջատագովելու ուղղությամբ: Այդպիսի պասսիվ գործունեության արդյունքում ՀՀ ԱՆ կողմից 2024 թ. մայիսի 17-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպված օրինագծերի հանրային քննարկմանը մասնակցում էին ՀՀ արադարադատության նախարարության համակարգի 8 և զարգացման գործընկերների 4 ներկայացուցիչներ, և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդամենը 8 ներկայացուցիչներ: Հանրային քննարկմանը չէր մասնակցում զանգվածային լատվության ոչ մի ներկայացուցիչ: Հանրային քննարկման այսպիսի իրավիճակը վկայում է կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական համագործակցության ոչ բավարար կապի մասին, ինչը իրեն ժողովրդավարական համարող երկրում կարիք ունի լուրջ զարգացման և ամրապնդման՝ փոխադարձ վստահության բարձրացման և կառավարության կողմից քաղաքացիական հասարակակական կազմակերպությունների հզորությունների զարգացման, նրանց հանրային քաղաքականությանը մասնակից դարձնելու գործելակերպի ընդլայնման և իր լիազորությունների մի մասի պատվիրակմանը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Բացի վերոհիշյալից քննարկվող Նախագծերում տեղ են գտել մի շարք հետևյալ բովանդկային բացթողումները. Որոնք կամ հակասում են ՎԻՎՕ նոր նախագծով սահմանված սկզբունքներին, կամ բավարար չափով չեն իրացնում Նախագծերի հիմնավորման մեջ ներկայացված մտահոգություններն ու նպատակադրումները (այդ մասին մանրամասն վերլուծությունը տեղադրված է Կոալիցիայի պաշտոնական կայքում):

Վերոհիշյալը թույլ է տալիս մեզ եզրակացնելու, որ, չնայած ՎԻՎՕ Նախագծի և Նախագծերի Փաթեթում կատարվել են գնահատելի փոփոխություններ ու լրացումներ, այդուհանդերձ դրանք չեն նպաստելու երկրում ամբողջապես իրացնելու ՀՀ սահմանադրությամբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց երաշխավորված իրավունքները՝ պատշաճ վարչարարության, արդար դատաքննության, խտրականության բացառման ուղղությամբ:

Հետևապես առաջարկում ենք սեղմ ժամկետում իրականացնել մասնագիտական լուրջ քննարկումներ վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ըստ այդմ լրամշակել նախագծերը և ներկայացնել ՀՀ կառավարությանը»։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան  50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}