«Հրապարակ». ՔՊ գրասենյակների մոտ ինչու են կարմիր բերետները մշտական հսկողություն իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։
ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։ Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, և նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարևոր նշանակության և պահպանության ենթակա օբյեկտ չէ, և եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու են իշխանությունները կամուկացի մեջ և հստակ չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ արտահերթ, թե՞ ոչ
- «Ժողովուրդ». Որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն. ՔՊ-ականները լուսանկարներ են հրապարակել Կիրանցից
- «Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը
- «Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
- «Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին