Արդյոք արդար է Ֆրանսիայի՝ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը. Մբապեի արձագանքը
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է, թե արդյո՞ք արդար է իր թիմի՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալը, չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստները երբեք գոլ չեն խփել այդ մրցաշարում։ Նրա խոսքերը մեջբերում է L'Equipe-ը։
«Արդարացի՞ է, որ մենք կիսաեզրափակչում ենք։ Դժվար է պատասխանել, քանի որ ես հիմա էյֆորիայի մեջ եմ: Չեմ ուզում ստել. մենք հանդերձարանում չենք քննարկել, որ դեռ որևէ գոլ չեն խփել։ Մենք կփորձենք լուծել այս խնդիրը՝ պահպանելով նույն ամուր պաշտպանությունը»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Մբապեն։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում Ֆրանսիան պարտության է մատնել Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0։0 և հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն էլ ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի առավելությամբ (5-3)։
1/8 եզրափակչում ֆրանսիացիները պաշտպան Յան Վերտոնգենի ինքնագոլի շնորհիվ հաղթել էին Բելգիային (1:0), իսկ խմբային փուլում Նիդեռլանդների հետ խաղացել էին՝ 0։0, հաղթել Ավստրիային (1:0) շնորհիվ Մաքսիմիլիան Վեբերի ինքնագոլի, ինչպես նաև ոչ-ոքի խաղացել Լեհաստանի հետ (1:1), որտեղ միակ գոլը խփել էր Մբապեն 11 մետրանոց հարվածից։ Նման բան երբեք չի եղել Եվրոպայի առաջնությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն Եվրոյում նոր ռեկորդ է սահմանել, չնայած Պորտուգալիայի հավաքականը դուրս է մնացել պայքարից
- Եվրո-2024. 1/4 եզրափակչի այսօրվա հանդիպումները
- Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակչում է
- Եվրո-2024. Իսպանիան կիսաեզրափակչում է
- Եվրո-2024․ Այսօր մեկնարկում է քառորդ եզրափակիչը