Մահացել է երիտասարդ փաստաբան Միքայել Խչեյանը
Մահացել է փաստաբան Միքայել Սամվելի Խչեյանը (արտոնագիր 1442): Մահազդը հրապարակել է Փաստաբանների պալատը։
«Փաստաբանների պալատն իր ցավակցությունն է հայտնում Միքայել Խչեյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Միքայել Խչեյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 07.07.2024թ․, ժամը 17։00-20:00-ն «Ռոտոնդա» սգո սրահում (ք. Երևան Դավիթ Բեկի 83), իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 08.07.2024թ., ժամը 13:00-ին՝ նույն սգո սրահից»,-ասված է պալատի տարածած տեղեկատվության մեջ։
«Միքայել Խչեյան, ննջիր խաղաղությամբ, ընկերս։ Այնպես, ինչպես դու պայքարեցիր, ոչ ոք չէր կարող։ Մի օր կրկին կհանդիպենք երկնքում՝ այդ օրը լինելով նույնքան ուրախ, որքան նկարում»,-գրել է իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ հրապարակելով միասին լուսանկար։