Սելին Դիոնը նախատեսում է նորից բեմ վերադառնալ
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը, ով տառապում է հազվագյուտ նյարդաբանական հիվանդությամբ՝ մկանային կոշտության համախտանիշով, ծրագրում է կրկին վերադառնալ բեմ: Այս մասին հայտնում է The Sun-ը։
kulturomania.ru-ն գրում է, որ համերգը նախատեսված է այս տարվա նոյեմբերին, սակայն երգչուհու առողջական վիճակի պատճառով ամսաթիվը կարող է փոխվել։ Ելույթը տեղի կունենա Լաս Վեգասում։
Դիոնն այժմ բուժման կուրս է անցնում։ Հիվանդության դեմ պայքարի մասին նկարահանվել է «Ես՝ Սելին Դիոն» վավերագրական ֆիլմը, որը թողարկվել է ամռան սկզբին։ The Sun-ը նշում է, որ բեմ վերադառնալու ցանկությունն է նրան տվել ուժ տալիս բուժման ընթացքում։
«Նա քրտնաջան աշխատեց, որպեսզի վերադառնա այնտեղ, որտեղ կարող էր լավ երգել», - ասել է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- Բացահայտվել են ծանր հիվանդությամբ տառապող Սելին Դիոնի անձնական կյանքի մանրամասները
- Սելին Դիոնի ներկայությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մեծ անակնկալ է եղել հանդիսատեսի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան