ՏաԼույսն ընդլայնվում է
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը վերջապես պատրաստ է համալրել իր շարքերը տաղանդաշատ և աշխատասեր փոքրիկներով։ Իր գործունեությունն է սկսում «ՏաԼույս» ուսումնական երգչախումբը, որի ծրագիրը հաղթահարելուց հետո կկարողանաք համերգային երգչախմբի` հիմնական կազմի մաս դառնալ։
««ՏաԼույս» երգչախումբը կարճ ժամանակում հասցրել է սիրվել և ճանաչելի դառնալ։ Համաշխարհային աստղերի հետ նույն բեմում մեր ելույթները, բազմաժանր նկարահանումներն ու պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավորություն են տվել կրթական, մշակութային ու հոգևոր մեծ փորձառություն կուտակելու։ Այժմ քո՛ հերթն է այս ամենին միանալու։
Դիմել կարող են Իջևանում կամ հարակից գյուղերում ապրող 7-12 տարեկան երեխաները»,-նշում են երգչախմբից։