Տոկաևն օկուպացված Շուշիից հայտարարություն է արել
«Ղազախստանը պատրաստ է դառնալ հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում։
Նա հայոց բերդաքաղաք է մեկնել՝ մասնակցելու թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Ղազախստանն ակտիվ մասնակցություն կունենա COP-29-ին: Ղազախստանը նաև պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում են դրական միտումներ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով, որ հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին