Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ ադրբեջանցիները բնակեցվել են Քաշաթաղում, Վարանդայում, Շուշիում, ևս չորս գյուղերում։
Մինչև տարեվերջ նախատեսում են Արցախ տեղափոխել 20 հազար ադրբեջանցու։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովը կրկնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը
- Տոկաևն օկուպացված Շուշիից հայտարարություն է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին