Մի քանի խորհուրդ՝ ինչպես խուսափել աղիքային վարակներից
Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեքերի միջոցով:
Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն):
Վարակի աղբյուր են հադիսանում հիվադները և վարակակիրները, որոնց արտաթորանքի, փսխման զանգվածների, երբեմն նաև մեզի միջոցով հարուցիչները արտազատվում են արտաքին միջավայր: Գրեթե բոլոր հարուցիչները բավականին կայուն են արտաքին միջավայրում՝ հողում, ջրում և տարբեր առարկաների վրա՝ խոհանոցային սպասք (ափսեներ, գդալներ, բաժակներ և այլն), կահույքի մակերես, դռների բռնակներ: Սակայն այդ մանրէների համար ինչպես գոյատևման, այնպես էլ բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ առկա են սննդամթերքի մեջ:
Հատկապես շոգ և խոնավ եղանակին, երբ չեն ապահովվում սննդամթերքի պահպանման անհրաժեշտ պայմանները, այդպիսի սննդամթերքը հանդիսանում է նաև «սննդային միջավայր» աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար:
Տարբեր հարուցիչներ «նախընտրում են» որոշակի տեսակի սննդամթերք: Այսպես՝ դիզենտերիայով մարդիկ վարակվում են, երբ խմում են կեղտոտված ջուր, չեռացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերք (կաթնաշոռ, թթվասեր և այլն), ստաֆիլակոկը հաճախ հայտնաբերվում է կրեմային հրուշակեղենում: Սալմոնելոզի հարուցիչները, որոնք մոտ 400 տեսակի են, մարդու օրգանիզմ են թափանցում ցանկացած վարկված սննդամթերքի միջոցով. հավի միս, ձու, եփած երշիկ, նրբերշիկ, վատ լվացված կամ կեղտոտ ջրով լվացված բանջարեղեն:
Հարուցիչները, թափանցելով մարդու օրգանիզմ, նախ ընկնում են ստամոքս, ապա աղիներ, որտեղ և ինտենսիվ բազմանում են: Հիվանդության ախտանշանների ի հայտ գալուն նախորդում է գաղտնի շրջանը, որը տարբեր վարակների դեպքում տևում է 6-48 ժամ: Հիվանդության ախտանշաններ առաջացնում են ինչպես հենց մանրէները, այնպես էլ նրանց արտադրած թույները:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելմ ան կենտրոնը մի քանի խորհուրդներ է հապարակել, թե ինչպես խուսափել աղիքային վարակներից։
Դրա համար անհրաժեշտ է.
. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները
. Չօգտագործել կասկածելի ջուր (համը և հոտը փոխված պղտորված, լողացող կամ կախված մասնիկների առկայությամբ), եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ օգտագործել շշալցված ջուր
. Չլողանալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ
. Մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ հոսող ջրով առնվազն 2-3 րոպե
. Սննդամթերքը պահպանել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար
. Շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում
. Սննդամթերքը գնել միայն դրա համար նախատեսված վայրերերից։
Աղիքային վարակիչ հիվանդություններին և սննդային թունավորումներին բնորոշ ախտանշանների՝ ջերմության բարձրացման, սրտխառնոցի,փսխման, գլխացավի, ցավի որովանյի շրջանում, փորլուծության, ընդհանուր թուլության և այլնի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։