Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն, թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն է. Ազատության պողոտայի բնակիչ
«Կլինիկայի անվան տակ նորակառույց շենք կկառուցեն»,- լրագրողներին ասաց Երևանի Ազատության 12 հասցեի շենքերից մեկի բնակիչներից Միքայել Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել Ազատության 12 հասցեում, բնակիչները դեմ են նոր կառուցվող շենքին:
Նա նշեց, որ այս շենքն այստեղ չի կառուցվելու, թույլ չեն տալու շինաշխատանքների իրականացումը:
«Ով իմ ընտանիքի անդորրը խանգարի, ես մտնելու եմ իր տուն։ Թող իմանա Ավինյանն էլ, Նիկոլն է, մնացածն էլ հետը։ Խնդրում ենք, ասում ենք՝ քաղաքապետ, արի երեսդ տեսնենք, բացատրենք։
Իրանք էդքան տղա չեն, որ գան, հասնեն ստեղ։ Մեր տունն եք եկել, մտել։ Արձագանքեք, հարցի լուծումը տանք։ Կարող է գալիս եք ու մեզ ճիշտ բան եք ասում, մենք էլ ձայն չենք հանում։ Բայց մեզ մարդու տեղ դրեք, եկեք։ Միայն ստիկան բերելով չի մեր վրա»,- ասաց բնակիչը։
Նա նաև հայտնեց, որ իրենց բակից այսօր արդեն 4 հոգու ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին են տարել, վարչական ձերբակալության են ենթարկվել նրա համար, որ բողոքում էին։