Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Audi-ն և Mercedes-ը
Հուլիսի 8-ին, ժամը 18:01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Audi» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Audi» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Ա.-ն (ծնված 1985 թ․), Մ. Ա.-ն (ծնված 2020 թ․) և Մ. Ա.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Լրահոս
Տեսանյութեր
Դադարեցնել Միքայել Սրբազանի հասցեին վիրավորանքները, ես դա ընդունում եմ որպես ինձ ուղղված. Սրբազան