Լարված իրավիճակ Երևանի Ազատության պողոտայում. «Ոստիկանները խփելով, ծեծելով տարել են քաղաքացիներին»
Երևանի Ազատության պողոտայում լարված իրավիճակը է, բնակիչները դեմ են կառուցվող նոր շենքին։
Ազատության 12/2 շենքի բնակիչ Արթուր Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ առավոտյան ժամը 09։00-ի կողմերը մոտավորապես 120 ոստիկան ներխուժեցին իրենց բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը։ Քաղաքացիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել։
«Կացայատան տեղն ուզում են կառուցել բժշկական կենտրոն, ասում են 3-4 հարկանի, բայց վաղը կարող է լինի 8-10 հարկանի։
Կառուցման հետ կապված գեոլոգիական, սեյմիկ, բնապահպանական, քաղաքաշինական, կոմունիկացիոն շատ լուրջ խախտումներ կան»,- ասաց նա։
Ա. Գրիգորյանի խոսքով, դիմումներ են ներկայարել, ահազանգել են քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե։
«Մենք ուզում ենք առայժմ կասցեվի որևէ գործողություն, մինչև հարցը պարզվի։ Իրենց շինթույլտվության ժամկետը լրանում է ուղիղ 20 օրից, եթե լրացավ, երկրորդ անգամ թույտվություն չեն տալու, բացառվում է։ Դրա համար ուժով, զոռբայությամբ ուզում են իրենց գործողությունը կատարել։
Սեփականատերերն ընդհանրապես չեն եկել տարածք, չեն լսել մեր դժգոհությունները, մեր կարծիքը հաշվի չեն առել։ Կռահում ենք, ովքեր են տերերը՝ մարզպետի եղբայր, դատախազի տեղակալ ... Երեկոյան մանրամասն կիմանենք, թե ովքեր են սրա տերերը»,- ասաց նա։
Արթուր Գրիգորյանը նշեց, որ ուղիղ երկու ժամ առաջ այստեղ ոստիկանները, ով խոսում էր, հասարակական կարգ չէին խանգարում, խոսում էին ընդամենը, բռնում ու տանում էին՝ գլխին խփելով, ծեծելով։
«Նկարել եմ այդ ամենը։ Ոստիկանները մեզանից շատ են։
Մենք ոստիկանների համար առաջին թշնամիներ են, տեսնեիք՝ ինչպես էին մեզ հետ վարվում»,- նշեց քաղաքացին։
Բնակիչները զարմացած են, թե ինչու են այսքան ոստիկան բերել։
«Ինչո՞ւ են այսքան ոստիկան կանչել։ Այստեղ ահաբեկչությո՞ւն ենք անելու, ահաբեկի՞չ ենք։ Առավոտյան 8-ից այստեղ են»,- նշեց բնակչուհին։
Երբ ոստիկաններին հարցրել են, թե ինչո՞ւ են եկել այստեղ, պատասխանել են՝ «դուք ձեր գործով զբաղվեք»։
Բնակիչների խոսքով, ոստիկանները մարդկանց հրահրում են։
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ կառուցապատողի հետ կկազմակերպեն հանդիպում, քանի որ կառուցապատողն էլ հանդիպելու նախաձեռնությունն ունի, ու խնդրեց, որ իրար լսեն, վեճի չբռնվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան